Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բացվեց «Մեր տան սյուները» խորագրով ցուցահանդես

Բացվեց «Մեր տան սյուները» խորագրով ցուցահանդես
08.10.2014 | 17:00

Այսօր` հոկտեմբերի 8-ին, «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Մեր տան սյուները» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը, որը նախաձեռնել էր ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 30 նկար:
«Էրեբունի-Երևան 2796» տոնին ընդառաջ ՀՀԿ-ական երիտասարդներն իրենց նկարներում պատկերել էին Տիգրան Մեծին, ֆրանսահայ երգիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, սպարապետ Վազգեն Սարգսյանին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, բարերար Քըրք Քըրքորյանին և այլոց: Երիտասարդները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պատրաստել նկարներում պատկերված յուրաքանչյուր գործչի կյանքի և աշխատանքի վերաբերյալ:
ՀՀ Աժ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց. «Շատ կարևոր է, որ մեր երիտասարդները, անկախ նրանից, թե նկարներում պատկերված անձանցից ում օրոք են ապրել, գնահատեն, արժևորեն ու ապրեցնեն մեր մեծ գործիչներին»:
ՀՀԿ Կենտրոն տարածքային ԵԿ ղեկավար Միքայել Սահակյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են պատմության ընթացքում մեծ ներդրում ունեցած հայորդիների նկարները, ում շնորհիվ մենք այսօր կանք, ում շնորհիվ այսօր ունենք անկախ Հայաստան: Երիտասարդներն այսպիսով կճանաչեն մեր հերոսներին, այն մարդկանց, ովքեր դարեր շարունակ պահպանել են ու շարունակում են պահպանել մեր պետականությունը:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 10-ը: Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ